Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն․ ՄԻՊ-ը Վագիֆ Խաչատրյանի մասին

Լաչինի միջանցքում ադրբեջանական զինուժի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտել են 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,- հավելել է նա։