Հացի հերթեր, ինչպես 90-ականներին․ դեֆիցիտի ֆոնը՝ խուճապի պատճառ (տեսանյութ)

Հացի հերթեր, ինչպես 90-ականներին․ դեֆիցիտի ֆոնը՝ խուճապի պատճառ (տեսանյութ)

Մի քանի մետրի հասնող հերթեր՝ հացի համար, ճիշտ այնպես, ինչպես իննսունականներին, երբ հացը տալոնով էր։ Ռուսաստանի Դաշնությունից հացահատիկի արտահանման արգելքի մասին տեղեկությունը քաղաքացիներից շատերին խուճապի է ենթարկել։ Հացի դեֆիցիտի վերաբերյալ տարածվող լուրերին զուգահեռ, տնտեսվարողները սկսել են թանկացնել հացամթերքը, ինչն էլ ավելի է սրում մարդկանց անհանգստությունը։

Ըստ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների՝ Հայաստանում ցորենի ներքին պահանջարկը կազմում է 375 հազար տոննա։ 2021թ. ներմուծվել է 270 հազար 600 տոննա ցորեն, որից 268 հազար 100 տոննան՝ Ռուսաստանից։ Եգիպտացորենի ներքին պահանջարկը կազմում է 70 հազար 8 հարյուր տոննա, 2021 թվականին ներմուծվել է 66 հազար 4 հարյուր տոննա, որից 57 հազար 2 հարյուր տոննան՝ Ռուսաստանից։ Գարու սպառումը 77 հազար 8 հարյուր տոննա է, 2021 թվականին ներմուծել ենք 34 հազար 4 հարյուր տոննա։