Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության համար չեմ ստորագրել. եզդիական Նոր տարին էր, զբաղված էի․ Բաքոյան
Ոչ, ես Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ չեմ ստորագրել, ես չգիտեմ՝ ով, ինչ է ասել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե ՔՊ խմբակցությունը պատրաստվում է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցը։
«Այն, ինչ երեկ տեղի է ունեցել, ես ներկա չեմ եղել։ Դահլիճում չէի, որևէ պրոցեսի մասնակից չեմ եղել։ Քանի որ եզդիական Նոր տարին էր, ես այս օրերին դրանով եմ զբաղված եղել»,-ասաց Բաքոյանը։
Հիշեցնենք նաև, որ երեկ ԱԺ-ում արտահերթ նիստում իր ելույթից հետո Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ամբիոնից չի իջնելու։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեց, արդյունքում քաշքշուկ տեղի ունեցավ։
Մանրամասները՝ տեսանյութում: