Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում թշնամին մոտ 1կմ առաջ է եկել

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում թշնամին մոտ 1կմ առաջ է եկել

Ադրբեջանական զինված ուժերը Կապանի Ներքին Հանդ գյուղում մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել ու վրաններ են տեղադրել, դիրքավորվել գյուղի տարածքում։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ Հարցին՝ արդյոք Պաշտպանության նախարարությունից տեղյակ են, Բաղդասարյանը նշեց․

«Այո տեղյակ են, մեր կողմից նոր դիրքեր են բերել, տեղադրել»։ Հարցին՝ գյուղում ինչպիսի իրավիճակ է, վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ տագնապային իրավիճակ չէ, սակայն անհանգստություն կա բնակչության շրջանում․ «Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար մարդիկ վախենում են ռիսկի դիմել»,- հավելեց Բաղդասարյանը։