Վարդապետյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր

Վարդապետյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և վերահաստատել նախորդ տարեվերջին ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և դեսպանատան պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու վերը նշված ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելուն:  

Աննա Վարդապետյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և շեշտել է, որ կոռուպցիոն հանցագործություններում ներգրավված անձանց նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից:   

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: