Հարի Փոթերը վերադառնում է մեծ էկրան

MediaHub-ի ջանքերով՝ այս Ամանորին փոթերասերներին մեծ անակնկալ է սպասվում:
Մեր խմբագրությանը, որը ևս մեծամասամբ փոթերասեր է, բազմաթիվ քաղաքացիներ են դիմել՝ առաջարկելով դիմել երևանյան կինոթատրոններին և առաջարկել մեծ էկրան՝ ընդամենը մի քանի օրով, վերադարձնել ամենասիրելի հերոսներին:
Ի վերջո, «Հարի Փոթերի» ու նրա ընկերների մասին ֆիլմերը կախարդանքի և մանկական երազի մթնոլորտ են պարգևում և հատկապես ամանորյա տոներին շատ սպասված են:
MediaHub-ը դեռ երեկ «Մոսկվա» կինոթատրոնի աշխատակազմի հետ կապ հաստատեց և հետաքրքրվեց՝ հնարավոր համարո՞ւմ են, ընդառաջելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքներին, Ամանորին ընդառաջ հեքիաթի շունչ պարունակող Հարի Փոթերին վերադարձնել մեծ էկրան։
Եվ ահա, կամ ինչպես ասում են ֆրանսիացիները՝ վուալյա:
«Հարրի Փոթերի առաջին մասը՝ «Փիլիսոփայական քարը» մեծ էկրանին կցուցադրվի դեկտեմբերի վերջ, երեք օր՝ 22-ին, 23-ին և 24-ին։ Երևանը կընկղմվի հրաշքի և կախարդանքի մեջ»,- փոխանցեցին մեզ «Մոսկվա» կինոթատրոնից:
Մարիա Զարգարյան