ԲԴԽ-ն դադարեցրեց Դավիթ Հարությունյանի եւ եւս 3 դատավորների լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լեւոն Բալյանի միջնորդությունը սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, որոշեց՝ կարճել Սամվել Թադեւոսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը, հաշվի առնելով, որ վերջինիս լիազորությունները արդեն իսկ դադարեցված են, իսկ Աստղիկ Խառատյանին, Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարեց և դադարեցրեց վերջիններիս լիազորությունները։
ԲԴԽ-ն բավարարեց նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը եւ դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Որոշումները հրապարակեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում