Բժիշկը նշել է պոպկորնի օգտակար հատկությունները

Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան Telegram-ի իր ալիքում խոսել է պոպկորնի օգտագործման առողջական առավելությունների մասին։
Մասնագետի խոսքով՝ այս տարածված արտադրանքն օգնում է բարելավել նյութափոխանակությունը և կանխել ճարպերի կուտակումը։ Ընդ որում, այս դելիկատեսը ցածր կալորիականություն ունի՝ 100 գրամ փքված եգիպտացորենը պարունակում է մոտ 100-300 կիլոկալորիա։
Բժիշկը նաև նշել է, որ պոպկորնը օգտակար է շաքարախտի կանխարգելման համար։ Դա պայմանավորված է նրանով, որ արտադրանքը կարող է նվազեցնել արյան շաքարը և վատ խոլեստերինի մակարդակը: Այնուամենայնիվ, կարևոր է ուտել առանց հավելումների, ինչպիսիք են աղը, շաքարը և յուղը: Հակառակ դեպքում մեծանում է ստամոքսի խոցի եւ գաստրիտի առաջացման վտանգը։
Պոպկորնին հատուկ համ հաղորդելու համար Պավլովան խորհուրդ է տվել որպես հավելյալ բաղադրիչներ օգտագործել պապրիկա, դարչին կամ խոտաբույսեր։ Այնուամենայնիվ, էնդոկրինոլոգը զգուշացրել է, որ չպետք է չափից ավելի օգտագործել՝ ամսական մի քանի չափաբաժինը բավական կլինի։