Ի՞նչ է կարող դառնալ անոթային խնդիրների աղբյուր

Ի՞նչ է կարող դառնալ անոթային խնդիրների աղբյուր

Աղ ու շաքար պարունակող, ինչպես նաև տրանսճարպեր պարունակող մթերքներից խուսափելը կերկարացնի կյանքը և կբարելավի ինքնազգացողությունը։ «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Բացի այդ, դիետոլոգը խորհուրդ է տվել տարեց մարդկանց խուսափել K վիտամինով հարուստ մթերքներ օգտագործելուց։ Այն կարող է մեծացնել արյան մակարդումը։ «Իսկ ակտիվ մակարդելիությունն անոթային ծանր վթարների աղբյուր է՝ զարկերակային և երակային անոթների խցանումների տեսքով, ամենաանբարենպաստ հետևանքներով՝ սրտամկանի ինֆարկտից մինչև ինսուլտ»,- ասել է բժիշկը։

Նա նշել է, որ մեծ քանակությամբ վիտամին K կա կանաչեղենի, հատկապես մաղադանոսի մեջ։

Ելենա Սոլոմատինան վերամշակված մսամթերքն անվանել է երկարակեցության խոչընդոտ։ Դրանք պարունակում են նատրիումի նիտրիտ, որը կապված է քաղցկեղի առաջացման վտանգի հետ։