Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է։ Սեփական հարկի տակ Իսպանիայի չեմպիոնին հաջողվեց կամային հաղթանակ տանել Մյունխենի Բավարիայի նկատմամբ։

Խաղի հաշիվը 68-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց գերմանական ակումբի եզրային Ալֆոնսո Դեւիսը։

Սակայն հանդիպման հերոսը դարձավ 81-րդ րոպեին փոխարինման մտած Խոսելուն։ 88-րդ րոպեին օգտվելով բավարացիների դարպասապահ Մանուել Նոյերի ոչ հաջող խաղից՝ հարձակվողը մոտ տարածությունից գրավեց դարպասը։ Իսկ 90'+1-ին պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի եզրային փոխանցումից հետո դրեց խաղի վերջակետը։ Երկու խաղի արդյունքով (4-3) արքայական ակումբը հայտնվեց եզրափակչում։

Հանդիպման խաղացող ճանաչվեց «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը, որն ամենաակտիվն էր խաղի ընթացքում, և որի հարվածից հետո էլ Նոյերը թույլ տվեց սխալը, ինչից էլ առաջին գոլի համար օգտվեց իսպանական ակումբի 14 համարը։

Եզրափակիչում մադրիդյան ակումբը կխաղա «Բորուսիայի» դեմ, որը նախօրեին հաղթել էր ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին»։ Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։