Լարսում ՀՀ մաքսային կցորդի մեքենան ՊԵԿ-ից տվեցին ԱԳՆ-ին, որ դիվանագիտական համարներ հատկացնեն ՌԴ-ում

Լարսում ՀՀ մաքսային կցորդի մեքենան ՊԵԿ-ից տվեցին ԱԳՆ-ին, որ դիվանագիտական համարներ հատկացնեն ՌԴ-ում

Կառավարության դեկտեմբերի 7-ի իր նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի բերած նախագծով ՊԵԿ-ին ամրակցված Toyota մակնիշի ամենագնացը վերցրին և փոխանցեցին ԱԳՆ-ի հաշվեկշռին, որ հետո ԱԳՆ-ն էլ այն հատկացնի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանին, որը ծառայություն է իրականացնում վերին Լարսի անցակետում։

Հակոբյանը Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ այդ մեքենան վաղուց էր կցված մաքսային կցորդի պաշտոնին՝ դեռ նախորդ պաշտոնականատրի ժամանակվանից, եւ երբ ինքը նշանակվել է, շարունակել է օգտագործել նույն մեքենան։

«Պարզապես ՌԴ օրենսդրությունը թույլ չի տալիս դեսպանատան կամ դիվանագետի սեփականություն չհանդիսացող մեքենային կարմիր համար տրամադրել։ Դրա համար ՊԵԿ-ը փոխանցեց ԱԳՆ-ին, որպեսզի արդեն մեքենային դիվանագիտական համարներ տրվեն»,- ասաց Վահան Հակոբյանը՝ նշելով, որ մեքենան Toyota Prado ամենագնաց է։

Նա նաև նշեց, որ դեռ այդ ձևակերպումները չեն ավարտվել, երբ ավարտվեն, ինքը, որ այս պահին գտնվում է Երևանում, այդ մեքենայով վերադառնալու է Ռուսաստան, որ այնտեղ արդեն դիվանագիտական համարանիշներ հատկացվեն։

Վահե Մակարյան