«Foton» բեռնատարն Ուշիի ոլորաններում բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. Shamshyan

«Foton» բեռնատարն Ուշիի ոլորաններում բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. Shamshyan

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում «Foton» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեռևս անհյատ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելւ գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: