«Մյուրիշենում լյոխ լավ ա, չենք հանձնվում»․ գյուղապետը՝ գյուղում տիրող իրավիճակի մասին

«Մյուրիշենում լյոխ լավ ա, չենք հանձնվում»․ գյուղապետը՝ գյուղում տիրող իրավիճակի մասին

Գյուղում այս պահին շատ խնդիրներ չկան, հասցնում ենք։ Մեզ մոտ էլ նույն այն խնդիրներն են, ինչ մյուս համայնքներում, պարենի խնդիր այս պահին չունենք։ Երեխաները դպրոցում են գնում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն համայնքնի ղեկավար Բորիկ Մեջլումյանը։ 

Հիշեցնենք, որ արդեն 11 օր է՝ հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը շրջափակման մեջ է։ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է արդբեջանցիների կողմից։

«Գյուղից 5 անձ չի կարողացել տուն վերադառնալ, երկուսը Լիսագորում են մնացել, իրենց երեխան էլ՝ Երևանում, երկու բնակիչ էլ Գորիսում։ Ամեն մեկն իր գործերով էր Երևան գնացել, մեկը Եվրատեսիլի համար, մեկը ինչ-որ արարողության ու հիմա այսպիսի փաստի առաջ են»,-ասաց նա։ 

Բորիկ Մեջլումյանի խոսքով՝ դիզվառելիքի խնդիր կա։ 

«Թոշակները ստացել են գյուղում, կոմունալների խնդիր չի առաջացել, լյոխ լավ ա, չենք հանձնվում»,- հավաստաիցերց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան