Էն ժամանակ ասեիք՝ հազիվ եկել ես, տո՛ւր հողերը, տո՛ւր հողերը. Փաշինյանը՝ նախորդ իշխանությանը

Իրողությունն եմ ասում, հիմա էլ ասում են՝ այ էն ժամանակ թող խոսեին, բա խի՞ չեք հանդիպել բանակցած մարդկանց հետ խորհրդակցել։ Հանդիպել ենք և առաջին տպավորությունն եղել է այն, որ մենք միամիտ ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Կներեք, մենք ինչի պիտի բանակցային արդյունքների մասին հանդիպումններով իմանանք, բա սա պետություն չի՞, բա ո՞ւր ա բանակցությունների ընթացքը արձանագրված ԱԳՆ-ում։ Ցաքուցրիվ՝ դարակների տակից, սառնարանի ոտքի տակից մի երկու հատ թուղթ են գտել, իրար կպցրել»,-ասաց նա։

Փաշինյանը, դիմելով Վարդան Օսկանյանին, ասաց՝ էն ժամանակ ասեիք՝ վեր կաց ու հողերը հանձնի։ «Ասեիք՝ հազիվ եկել ես, լեգիտիմ ես, տուր հողերը, տո'ւր հողերը»։

Մանրամասները՝ տեսանյութում