Երևանում «ԿԻԱ»-ն վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուն․ վերջինս մահացել է

Երևանում «ԿԻԱ»-ն վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուն․ վերջինս մահացել է

Ապրիլի 14-ին ՃՏՀ քննության բաժնից գրություն է ստացվել, որ ապրիլի 13-ին, ժամը 21.50-ին, «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա Շահեն Պողոսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: