Վոլգոգրադում հայ տղամարդը դանակահարել է նախկին ընկերուհուն (տեսանյութ)

Վոլգոգրադում հայ տղամարդը դանակահարել է նախկին ընկերուհուն (տեսանյութ)

ՌԴ Վոլգոգրադի մարզում՝ Վոլժսկի քաղաքում, դեկտեմբերի 20-ի երեկոյան 41-ամյա տղամարդը շքամուտքից քարշ է տվել երիտասարդ կնոջը, որից հետո սկսել է դանակով հարվածել նրա դեմքին, կրծքին և ստամոքսին։ Դեպքի վայրից տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի «Սպանության փորձ» հոդվածով։

Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հարձակվող Արկադի Գրիգորյանը և կինը՝ Մարգարիտա Բորիսովան, նախկինում ճանաչել են միմյանց։ Ավելին, չի բացառվում, որ հանցագործության դրդապատճառը կարող է եղած լինել կասկածյալի անպատասխան սերը։ Դա հաստատում են ծանոթ կանայք։

«Գրիգորյանը մոտ երկու տարի հետեւել է Մարգարիտային։ Ժամանակին նրանք ընկերական հարաբերությունների մեջ էին։ Նրանք միասին ապրել են մոտ վեց ամիս, մինչդեռ նա սիստեմատիկ ծեծի է ենթարկել նրան։ Այնպես էր ծեծում, որ կապտուկներ չլինեն։ 2022-ի սկզբին ինչ-որ մի պահի Մարգարիտան ու Գրիգորյանը խզեցին հարաբերությունները, բայց նա շարունակում էր հանդիպումներ փնտրել»,- գործակալությանը պատմել է կնոջ ծանոթներից մեկը։ 

Գրիգորյանը Բորիսովային դանակի առնվազն 10 հարված է հասցրել։ Կինը սկսել է ճչալ, օգնություն կանչել, երբ հարձակվողը սկսել է փախչել, ականատեսներից մեկը շտապօգնություն է կանչել։ Գրիգորյանը հանցագործությունից հետո ավտոմեքենայով հայտնվել է Վոլգա գետում, փրկարարները նրան դուրս են բերել ջրից և տեղափոխել հիվանդանոց։