Ովքեր չեն ստանա «Մարտական խաչի» 1-ին աստիճանի շքանշանի պատվովճարները
«Մինչև նախագիծ էլ այսպես էր։ Նրանք, ովքեր ՀՀ նախագահի կողմից ստացել էին «Մարտական խաչ», ստանում էին պատվովճար, բայց ԼՂ նախագահի կողմից ստացած «Մարտական խաչի» 1-ին աստիճանի շքանշանների համար չէր վճարվում պատվովճար։ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը սահմանել էր մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնք մեր օրենսդրությամբ նախատեսված չեն։ Մենք կենսաթոշակները, սոցիալական երաշխիքի բոլոր տեսակները, որոնք գործում են ՀՀ-ում, միանշանակ կտրամադրենք»,- գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում