Մտավոր խնդիրներ ունեցող տղայի տվյալները հայտնվել են ընտրացուցակում

Մտավոր խնդիրներ ունեցող տղայի տվյալները հայտնվել են ընտրացուցակում

Ստացվել և քննարկվել է ստուգման ենթակա 2 տեղեկություն, որոնցից մեկը` երկու մեքենաներով ճանապարհը փակելու, մյուսը` մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալները ընտրացուցակում հայտնվելու մասին։ Իսկ երրորդը անհայտ քաղաքացուց է այն մասին, որ հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս։ Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը` ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ստացված հաղորդումները։

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանությունը ստացել է 26 հաղորդում, որոնցից 8–ը` առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 18–ը` ստուգման ենթակա այլ տեղեկություններ։

«Հանցագործության մասին ստացված բոլոր 8 հաղորդումները ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որոնցից 7-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- ասաց նա։