Ի՞նչ է կարող հանգեցնել միջողային ճողվածքը

Ի՞նչ  է կարող հանգեցնել միջողային ճողվածքը

Միջողային սկավառակի ճողվածքը տեղի է ունենում ցանկացած տարիքի կանանց ու տղամարդկանց մոտ, դրանք կարող են առաջանալ նույնիսկ դեռահասների և երեխաների մոտ, զգուշացրել է СМ-Клиника-ի բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Ալեքսեյ Նևզորովը։

Նևզորովը նշել է, որ առանց բուժման միջողային ճողվածքը կարող է հանգեցնել ողնաշարի անդառնալի պրոցեսների, ձեռքերի և ոտքերի աշխատանքի խանգարման և շարժման հետ կապված ընդհանուր խնդիրների։

Նրա խոսքով՝ ճողվածքները հիմնականում առաջանում են ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով։ Պաթոլոգիան կարող է զարգանալ նաև նստակյաց աշխատանքի, նույնիսկ նվազագույն ֆիզիկական ակտիվության բացակայության հետևանքով, ինչի պատճառով ցանկացած, նույնիսկ պարզ շարժում կարող է առաջացնել թելքավոր օղակի պատռվածք։

Նյարդաբանը բացատրել է, որ ճողվածքն իրեն զգացնել է տալիս մեջքի ստորին հատվածի, պարանոցի, ողնաշարի կրծքային հատվածի ցավերից։ Այս դեպքում մկանները կարող են չափազանց լարված լինել մարմնի այն հատվածում, որտեղ այն զարգացել է:

«Չբուժվելու դեպքում շարժման համար պատասխանատու ողնաշարի արմատը մահանում է: Միաժամանակ ոչ բոլոր ճողվածքները պետք է վիրահատվեն»,- շեշտել է Ալեքսեյ Նևզորովը։