Անհայրենիք, առոչինչ առաջին տիկին. Ինչ են գրում քաղաքացիները Աննա Հակոբյանի մասին

Անհայրենիք, առոչինչ առաջին տիկին. Ինչ են գրում քաղաքացիները Աննա Հակոբյանի մասին

Նիկոլ Փաշինյանի կինը հերթական գրառումն է արել այսօր՝ ի ցույց դնելով իր ներաշխարհի ողջ ներքապնակը: Այն, որ այդ երանգները սև են, ատելությունով ողողված, սնվում են տիկնոջ չարությամբ գիտեինք վաղուց: Իսկ թե ինչու է տիկինն ամեն անգամ դա ի ցույց դնում՝ այլ հարց է. գուցե հաճույք է ստանում, երբ մարդիկ վրդովվում են, ատելության ու հայհոյանքների նոր չափաբաժին ուղղում իր ու իր ընտանիքի հասցեին: Չմոռանալով նաև երեխաներին անիծել... բայց տիկնոջը դա չի հուզում՝ նա միտումնավոր ամեն անգամ նոր մի գրառում է անում ու կարդում մեկնաբանությունները:

MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ այսօրվա գրառում-հաթաթան ուղղված է շրջափակման մեջ արդեն շուրջ երկու շաբաթ գտնվող արցախցիներին ու այն հանգամանքին, որ վերջիններս հանդգնել են աշխարհին դիմել իրենց խնդիրը հանգուցալուծելու համար՝ նաև երեխաների միջոցով: Տիկինը ծանր է տարել այն, որ արցախցի լուսավոր փոքրիկներն էլ են մասնակցել այդ ակցիային, մինչդեռ նույն Աննա Հակոբյանը նորածին երեխայի հետ էր մասնակցում 2018-ի ցույցերին, ամուսնու հետ, որպեսզի գալով իշխանության՝ Հայաստանի ու Արցախի գոյությունը վերացնեն: 

Գուցե նպատակը շեղելն է հանրությանը, ինչպես միշտ անում են ինքն ու իր ամուսինը. այսօր Ստեփանակերտում Համաժողովրդական հանրահավաք է նախատեսված: 

Քաղաքացիներն էլ արձագանքում են այդ մեկնաբանություններին.

Արման Ղարիբյան.

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Դուք, Աննա Հակոբյան, ձեր նորածին երեխայի հետ էիք հաճախ գնում այն հավաքներին, որը կազմակերպում էր Ձեր ամուսինը։ Հիմա, երբ վտանգված է նաև արցախցի երեխաների ներկան ու ապագան, ի՞նչն է այս պայքարում երեխաներին ներգրավելու խնդիրը։ 2018 թվականին էլ շատ մայրեր սայլակներով երթ արեցին։ Մարդը անասունից հիշողությամբ է զատվում»:

Թեհմինա Հարությունյան.

«պաստառներով երեխեքն ու ծնողները մնացել են վրանների տարբեր կողմերում,երեխեքը իրանց ծնողներին են պահանջում,ինչի գերագույն գլխավոր պատասխանատուն ձեր ամուսինն ա,որ ստորագրել ա ու այլընտրանքային ճանապարհ սարքելու մասին մոռացել: 2018-ին էլ ձեր փոքր երեխու հետ միտինգ էիք գնում, հատուկ սայլակներով երթեր անում,էլ չեմ ասում ամբիոն տալիս երեխեքի ու հեչ վատ չէիք զգում»:

Մանե Հայրապետյան.

«Ինչպիսի երկիր, այնպիսին էլ առաջին տիկին․․․ թե ինչու ենք մենք կործանվում, պատճառներից մեկն էլ ակնհայտ այս ցածրամակարդակ գրառման մեջ է»:

Տաթևիկ Ավետիսյան.

«Թուրք եք դուք, տիկի՛ն, հաճոյախոսություն եմ անում, գիտեմ, որ շոյվում եք: 0 ապրումակցում, միայն քինախնդրություն, միայն հիշաչարություն, որը հատուկ է միայն թուրքին: Երեխաներին տարբեր իրավիճակների համար միայն դուք եք«օգտագործում»: Հատկապես ուրիշի երեխաներին, ուրիշի զավակներին»:

Արաքս Ավետիսյան.

«Մի օր դուք էլ եք կյանքի ճանապարհ ուզելու ընտանյոք հանդերձ, չկասկածեք»:

Անգին Կարապետյան.

«Ձեր լկտիությունը սահմաներ չունի,մարդիկ գոյատևելու կռիվ են տալիս,դեղ և սննունդ չունեն»:

Թերզյան Հովսեփ.

«Իսկ նա իր նորածնի հետ ցույցերին էր մասնակցում, արդեն մոռացել եք…»:

Սիլվա Դավթյան.

«Լավ է՞ս կարգի մառազմ. մենք արժանի ենք քեզ նման անմեղսունակ, անհայրենիք, անինքնասեր, անմիտ ու առոչինչ առաջին տիկնոջ»:

Նարինե Կիրակոսյան.

«Աշխարհը քեզ նման քեն պահող, չար կին ծնե՞լ է։ Եզակի ես, անկրկնելի տականք»:

Եվ վերջում՝ հիշեցում Նարեկ Մալյանից.

«Այսօր Չաուշեսկուների գնդակահարման 33 ամյակն է»...