Գաբրիել Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին

Դեկտեմբերի 7-ից 9-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կանցկացվեն 2024 թվականի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:
Հայաստանից մասնակցում է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-ից 8-ը՝ 11 խաղափուլով:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 9-ին՝ 13 խաղափուլով: