Ողբերգական դեպք Արմավիր ԲԿ-ում․ 32-ամյա տղամարդը վիրահատության հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է

Ողբերգական դեպք Արմավիր ԲԿ-ում․ 32-ամյա տղամարդը վիրահատության հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում բնակվող ամուսիններ 32-ամյա Ռոման Զաքարյանն ու 27-ամյա Գյուլնարա Ավետիսյանը հունվարի 28-ին պետք է այցելեին Երևան, «Եռաբլուր» զինվորական պանթեոն, քանի որ երկար տարիներ հերոսների շիրիմներին այցելելն ու ծաղիկներ խոնարհելը ամենամյա ավանդույթ էր դարձել նրանց համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 19-ին, Ռ․ Զաքարյանն իր ոտքով, ընտանիքի անդամների հետ այցելել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ պետք է ենթարկվեր թութքի վիրահատության։

Վիրահատությունը պետք է կատարեր «Արմավիր» բժշկական կենտրոնի բաժնի վարիչ Հակոբ Այվազյանը, քանի որ այդպիսի պայմանավորվածություն է եղել։

Մինչդեռ, չգիտես ինչու, պայմանավորվածությունը, ըստ Ռոմանի հարազատների՝ բժշկական կենտրոնում խախտվում է, և վիրահատությունը կատարում է բժիշկ Էդգար Հարությունյանը, որից հետո Ռոմանին տեղափոխում են հիվանդասենյակ։

Ու նրան այցելող հարազատները տեսնում են, որ Ռոմանի գիտակցությունը տեղն է, զրուցում են, կատակում։ Իսկ արդեն հաջորդ օրը, գալով հիվանդանոց, ասես՝ եռման ջուր լցնեին հարազատների գլխին։