Ի՞նչ իրադրություն է առաջնագծում․ մանրամասնում է ՊՆ փոխնախարարը
Առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Դիտարկմանը, որ երեկ Սոթքում զոհ ենք ունեցել, Սարգսյանն արձագանքեց՝ ցավակցություն հայտնելով։
«Միայն Սոթքը չեն թիրախավորել։ Եթե Սոթքում ենք զոհ ունեցել, դա չի նշանակում, որ միայն դա է թիրախավորված։ Սահմանագծում, ընդհանուր առմամբ, իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,- ասաց նա։
Մեկ այլ դիտարկման, որ այս ամենն արդեն սովորական է դարձել, պաշտպանության փոխնախարարը հակադարձեց՝ սովորական չի այդ ամենը։
«Մենք պետք է հաշվի առնենք իրադրությունն ու դրանից բխող գործողություններ իրականացնենք»,- նշեց նա։
Հարցին, թե Տեղ գյուղում թշնամին հետ քաշվե՞լ է, Արման Սարգսյանը պատախանեց՝ այդտեղ իրադրության որևէ փոփոխություն չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում։