Գյումրու միջադեպից հայտնի պարեկի նկատմամբ քննություն է նշանակվել

Օրեր առաջ Գյումրիում պարեկների և քաղաքացու միջև հերթական միջադեպն էր գրանցվել։
Գյումրու բնակիչ Գոռ Թորոսյանը Mediahub-ին պատմել էր, որ նոյեմբերի 15-ին Գյումրու Վարդանանց հրապարակում պարեկային ծառայողը կանգնեցրել է մեքենան, տուգանել այն բանի համար, որ մեքենայի առջևի նստարանին մեծահասակի հետ նստած է եղել նաև երեխա։ Արձանագրելուց հետո քաղաքացին նկատել է, որ նույն պարեկը ևս խախտում է արել ու բարձրաձայնել այդ մասին, որից հետո վեճ է սկսվել։
Պարեկային ծառայողը հրել է քաղաքացուն, փորձել հեռախոսը խլել, վիրավորել։
MediaHub-ին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը փոխանցեց, որ դեպքի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն։
Հիշեցնենք, Գոռ Թորոսյանը ոստիկանական առցանց հարթակում բողոք է գրել միջադեպի հետ կապված, որ տրամադրեն իր նկատմամբ բռնություն գործադրած պարեկային ծառայողին ամրակցված տեսախցիկի ձայնագրությունը, քանի որ իր հեռախոսով նկարածը ամբողջականը չէ՝ կեսից անջատվել է։ Սակայն տեսաձայնագրությունը տրամադրելու մասով պատասխան է ստացել, թե չեն կարող՝ տեխնիկական պատճառներով։
Լիաննա Թորոսյան