Պաշտոններից ազատվել են Աջափնյակ, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները

Պաշտոններից ազատվել են Աջափնյակ, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը  և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:

Նույն որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանին:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին: