McDonald’s-ի նախկին աշխատակիցը նշել է ռեստորանի ամենավնասակար ըմպելիքը

McDonald’s-ի նախկին աշխատակից Նիկոլ Վայզերը ռեստորանի ամենավնասակար ու «զզվելի» ըմպելիքն է անվանել։ Նրա խոսքերը մեջբերում է The Sun-ը:
Վայզերն ասել է, որ երեք տարի աշխատել է որպես արագ սննդի ռեստորանի մենեջեր: Նրա խոսքով, հաստատությունն ուներ երկու 15 լիտրանոց թեյի սափոր՝ մեկը քաղցր, մյուսը՝ ոչ քաղցր։ Սկզբում կինը սիրում էր վայելել այդ թեյը, բայց ամեն ինչ փոխվեց, երբ տեսավ, թե ինչպես է այն պատրաստվում։
McDonald’s-ի նախկին աշխատակցի խոսքով՝ յուրաքանչյուր 15 լիտր թեյի համար երկու կիլոգրամ շաքար է եղել։ «Ես դադարեցի թեյ խմել ,երբ հասկացա դա: Դա զզվելի է»,- ասել է Վայզերը։
Մարդիկ լուրի մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնել կնոջը՝ իրենց ճշմարտությունը բացահայտելու համար։