Արարատ Միրզոյանն այցելել  է «Ericsson» ընկերություն․ մանրամասներ

Արարատ Միրզոյանն այցելել  է «Ericsson» ընկերություն․ մանրամասներ

Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել  է «Ericsson» ընկերություն։ Վերջինիս նախագահ, գլխավոր տնօրեն Բորյե Էկհոլմի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է ներկայիս պայմաններում առավել արդիական ուղղություններով ընկերության գործունեությանն ու արձանագրված առաջընթացին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության գործունեությանը և համագործակցության հետագա հնարավորություններին։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն