Անվերապահորեն աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե

Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի  Կոբախիձեն:

Նա նշեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ «Վրաստանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում և մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել գործընթացին և նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում»,- ասաց Կոբախիձեն։

Մանրամասները՝ տեսանյութում