Մի փսլնքոտի համար կալանք են տալիս․ զոհվածի հայրը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու մասին
Մտածում էի՝ էդ դատավորը գուցե մարդ կլինի, վատագույնը՝ տնային կալանք կտային։ Կալանք են տալիս մի փսլնքոտի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը։
Հիշեցնենք, որ դատարանը որոշում կայացրեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին 1 ամսով կալանավորել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգել փորձելու համար։
Այս պահին տիկնոջ աջակիցները քայլերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։
«Շատերդ կերազեիք Գայանեի նման կին ու մայր ունենայիք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում