Երբեմն ցինիզմի հասնելու համար էլ է ուղեղ պետք. Տիգրան Ավինյանը երազխաբ է եղել․ Միհրդատ Մադաթյան

«2018-ից առ այսօր ամեն ինչ սկսեց կրել ձևական բնույթ, մենք նույնիսկ անկեղծ սգալ չենք կարողանում, չենք կարողանում անկեղծ սիրել, չենք կարողանում անկեղծ լինել շատ-շատ իրավիճակներում»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան, քաղաքական վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը։

«Սուրմալուի դեպքերին իրենց լուռ հակազդումն են տալիս բոլոր այն կամավորները, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են` լրացնելով պետություն չունենալու բացը»,-ասաց նա։

Հոգեբանի խոսքով՝ հասարակությունը չի հասկանում այսօրվա իրականությունը։ «Մենք չենք հասկանում իրականությունը, չենք հասկանում, որ իրապես անդունդի եզրին ենք, մինչև վտանգը չի հասնում մարդկանց շքամուտք, իրենց չի հետաքրքրում թե Բերձորում, Աղավնոյում, Սուրմալույում ինչ է կատարվում»,-ասաց նա։

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի` Սուրմալու տոնավաճառում հնչեցրած հայտարարություններին, թե այնտեղ է, որպես ՔՊ-ի քաղաքապետի առաջադրվելիք թեկնածու, Միհրդատ Մադաթյանն ասաց, որ Տիգրան Ավինյանի հայտարարությունը ընկալում է որպես երազխաբ եղած 13-ամյա պատանյակի խոսք, որը միտում ուներ դեպի ինքնակայացում։

«Երբեմն ցինիզմի հասնելու համար էլ է ուղեղ պետք, նույն կերպ կարող ենք ցինիզմ անվանել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի Սուրմալու գնալը․․․»,-ասաց նա։

Միհրդատ Մադաթյանի խոսքով` եթե ինչ-որ մեկը այօրվա իրավիճակում պաշտոնի հասնելու ձգտում է ներկայացնում, ինքը կամ շիզոֆրենիկ է, կամ ցինիկ դավաճան։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան