Թվարկված են 3 հիվանդություն, որոնք կարող են առաջանալ սուրճ խմելուց

Թվարկված են 3 հիվանդություն, որոնք կարող են առաջանալ սուրճ խմելուց

Սուրճը սիրելի, բայց հակասական ըմպելիք է: Ոմանք կարծում են, որ սուրճը օգտակար է առողջության համար, իսկ մյուսները՝ հակառակը։ Մասնագետները  բացատրել, որ սուրճն իրականում օգտակար հատկություններ ունի: Օրինակ՝ խմիչքը կարող է երկարացնել կյանքը։ Մասնագետները, վկայակոչելով Circulation ամսագրում հրապարակված 2015 թվականի հետազոտությունը, նշել են, որ սուրճ խմելը միջինը 8-15%-ով նվազեցնում է մահվան ռիսկը։ Սակայն խմիչքից օգուտներ ստանալու և չվնասելու համար պետք է խմել օրական 3-4 բաժակից ոչ ավելի։

Բացի այդ, սուրճի չափավոր օգտագործումը նվազեցնում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդության, 2-րդ տիպի շաքարախտի, սրտի կաթվածի և ինսուլտի, սրտի անբավարարության, լյարդի, հաստ աղիքի և արգանդի վզիկի քաղցկեղի և լյարդի ցիռոզի ռիսկերը: Սակայն, ըստ մասնագետների, եթե սուրճը հաճախակի և մեծ քանակությամբ խմեք, խնդիրներից խուսափել հնարավոր չէ։ Մասնագետները զգուշացրել են, որ շատ տաք ըմպելիք խմելու դեպքում կարող եք այրել լորձաթաղանթը և հիվանդանալ կերակրափողի քաղցկեղով։ Սա վերաբերում է նաև այլ տաք ըմպելիքներին։

Բացի այդ, սուրճ խմողները կարող են զգալ սրտի անկանոն ռիթմ կամ արագ սրտի բաբախյուն և արյան բարձր ճնշում: Ըմպելիքի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել նաև անքնության՝ կոֆեինի ավելցուկը սպառնում է խաթարել քնի որակը և տևողությունը։ Բացի այդ, առավոտյան կարող եք գլխացավ ունենալ։