ՀԱՊԿ-ի մասով ՀՀ դիրքորոշումը չի փոխվել

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը։
Արդյո՞ք այս քայլը նշանակում է, որ Հայաստանն իր դիրքորոշումը փոխել է կառույցի վերաբերյալ։
Հարցի պատասխանը ստանալու համար MediaHub-ը դիմեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց՝ Արսենյանի մասնակցությունը չի նշանակում, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը փոխվել է։
«ՀԱՊԿ֊ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասաց Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի հրավիրած՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը, որտեղ, ըստ ռուսական կողմի, քննարկվել է Աստանայում նոյեմբերի վերջին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ կապված հարցեր։
Նարե Գնունի