Կարևոր վարորդների համար․ ճանապարհ է փակվելու

Կարևոր վարորդների համար․ ճանապարհ է փակվելու

Երևանում, ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 25-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 24-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», - նշված է հաղորդագրության մեջ: