Ո՞ւր են նախընտրում գնալ զբոսաշրջիկները Հայաստանում

Ո՞ւր են նախընտրում գնալ զբոսաշրջիկները Հայաստանում

Հայաստանում զբոսաշրջիկների այցելության ամենանախընտրելի վայրը Գառնի-Գեղարդն է։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2023թ.-ի հունվար-հունիս ամիսներին 9 938 զբոսաշրջիկ այցելել է Գառնի-Գեղարդ։

Հաջորդ ամենանախընտրելի վայրը Խոր Վիրապն է։ Այցելել է 7 901մարդ, Սևան՝ 7 722  մարդ, Տաթևը՝ 6 446 մարդ։  

Արենի է այցելել 5 585, իսկ Նորավանք 5 045 զբոսաշրջիկ։