Եթե ունես գումար, ապա ծառայությունից ազատված ես, կոմֆորտից կարող ես օգտվել

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը զինված ուժերում չծառայելը որակեց «հայրենիքի առջև ունեցած պարտքը՝ գնել փողով»։ 

«Պարտքի կատարումը՝ կատարել փողով։ Առաջարկնվող լուծումը սկզբունքորեն հակասում է մեր երկրի սահմանադրական կարգին։ Իրականում մենք սոցիալական պետություն ենք՝ սոցիալական արդարության հիմքով։ Չի՛ կարելի ասել, որ եթե անապահով ես, փող չունես, ապա դու պետք է ունենաս էս ելքը, կամ պիտի դատվես, կամ պիտի հայրենիքի առջև ծառայությունդ կատարես։ Իսկ եթե ունես փող, խնդրեմ վճարի ու անցի առաջ»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում