Փաշինյանի փոխարեն նրա օգնականը կհանդիպի զոհվածների ծնողներին
Ծնողները կոնկրետ պատասխանի են սպասում՝ այդ հանդիպումը կայանալու է, թե ոչ: Ինձ, որպես քաղաքացու, զարմացնում է այս համառությունը՝ ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանը եւ ՊՆ նախարարը ձեռնպահ են մնում, կամ՝ խուսափում են նման հանդիպումից։
Ով ուզում է լինի՝ ՀՀ-ում զինվոր կորցրած ծնողի հետ մի բան ունի խոսելու՝ ծնկաչոք ներողություն պիտի խնդրի․ MediHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելու պահանջով, հանդիպում կունենան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ։ Ինքը՝ Փաշինյանը ավելի վաղ դուրս եկավ Կառավարության շենքից՝ շրջանցելով զոհվածների ծնողներին։
Մանրամասն՝ տեսանյութում։