Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում

Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն իսկ հայտնի երեք սկզբունքների հիման վրա՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության և  ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացում նույն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության հարգման սկզբունքների շրջանակում, տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքների ապաշրջափակում` ապահովելով հավասարություն և փոխադարձություն։ Այս մասին Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում