Կանայք պատմություն են կերտում․ ինչպե՞ս ստեղծվեց մարտի 8-ը (տեսանյութ)

Կլարա Ցետկին, Ռոզա Լյուքսեմբուրգ, Թերեզա Մալքիլի։ Կանայք եկան աշխարհը փոխելու․․․ հաջողվեց։ 1910 թվականին աշխատող կանանց կոնֆերանսում գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց օր՝ ի հիշատակ 1857 թվականի մարտի 8-ի, երբ Նյու Յորքի տեքստիլագործ կանայք ցածր աշխատավարձի ու աշխատանքի վատ պայմանների դեմ դուրս եկան փողոց։ 1965-ից օրը համարվեց ոչ աշխատանքային, հետո ՄԱԿ-ն այն ճանաչեց որպես կանանց միջազգային օր։ Այսօր աշխարհի շատ երկրներում օրը դեռ անցնում է ցույցերով, կան երկրներ, որտեղ կանանց իրավունքները դեռ չեն պաշտպանվում, նրանք դեռ հավասար չեն տղամարդկանց, թյուրըմբռնում է, որ ժամանակի ընթացքում կկարգավորվի։