Մի շարք հասցեներում կլինի գազանջատում

Մի շարք հասցեներում կլինի գազանջատում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 6, 9, 22ա, 23բ, 14, 12, 13, 15, 16, 17, 20, 22, 18, 19, 28, 21, 25, 39, 40, 42, 43 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: