Միջնորդագիր՝ դատարանին. այն ստորագրել են ընդդիմադիր պատգամավորներ

Միջնորդագիր՝ դատարանին. այն ստորագրել են ընդդիմադիր պատգամավորներ

Քիչ անց փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդագիր է ներկայացնելու դատարանին՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին ազատության մեջ թողնելու համար: 

Նշենք, որ միջնորդագիրը ստորագրել են ԱԺ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ:

Հիշեցնենք, ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողները և նրանց սատարող քաղաքացիները փակել էին Արշակունյաց պողոտան, որն այս պահին շարունակում է փակ մնալ միակողմանի:  

Զոհված զինծառայողների ծնողները չեն ընդունում, թե Գայանե Հակոբյանը փորձել է առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Այս րոպեներին դատարանը շարունակում է քննել Գայանե Հակոբյանի հարցը՝ դռնփակ, և հենց այս հանգամանքն է, որ զայրացրել է զոհված զինծառայողների ծնողներին: Նրանք իրենց բողոքն արտահայտում են այս կերպ՝ փակելով Արշակունյաց պողոտան:

Նշենք, որ տարածք են բերվում ոստիկանական լրացուցիչ ուժեր: Իրավիճակը շարունակում է լարված մնալ: