ՀՀ-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդի. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից մաքսատուրք գանձելու մասին

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով MediaHub-ի հարցին, թե Ադրբեջանը որքան մաքսատուրք է գանձում իրանական բեռնատարներից, որոնք անցնում են Որոտանի, Ճակատենի մաքսակետով և դա ինչ ազդեցություն է ունենում Հայաստան–Իրան հարաբերությունների վրա։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ այլընտրանքային ճանապարհները այս օրերին անանցանելի են, ապա Բադասյանն ասաց, որ անհարմարությունը ժամանակավոր բնույթ է կրում ՝ հաշվի առնելով եղնակային պայմանները։
Մանրամասները՝ տեսանյութում