Քաղցկեղի ո՞ր տեսակներն են ի սկզբանե առանց ախտանիշների․ մանրամասներ

Քաղցկեղի ո՞ր տեսակներն են ի սկզբանե առանց ախտանիշների․ մանրամասներ

Քաղցկեղի որոշ տեսակներ վաղ փուլերում ասիմպտոմատիկ են: RIAMO-ն գրում է այն մասին, թե որ օրգաններն են առավել ենթակա «լուռ» քաղցկեղին՝ հղում անելով «Մեդիցինա» ԲԲԸ-ի ամբուլատոր ուռուցքաբանական բաժանմունքի ղեկավար Ելենա Ժուկովային։

«Օրինակ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շատ ագրեսիվ, տհաճ ուռուցք է, որը դժվար է բուժել, և ամենից հաճախ հիվանդները հայտնվում են առաջադեմ փուլերում», — ասաց Ժուկովան:

Նրա խոսքով, երիկամների քաղցկեղն առաջանում է աննկատ։ Այս հիվանդության առաջին նշաններն ի հայտ են գալիս, երբ ուռուցքը աճում է երիկամային կոնքի մեջ՝ մարդը սկսում է արյունը նկատել մեզի մեջ։

Լյարդի քաղցկեղը նույնպես չի արտահայտվում այնքան ժամանակ, քանի դեռ չի սկսել ազդել հարեւան օրգանների վրա։ Հիվանդությունը վաղ փուլում բացահայտելու համար կարևոր է ամեն տարի բուժզննում անցնել, ընդգծել է Ժուկովան։