Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա․ Պուտինի ծնունդն է

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Նշենք, որ այսօր ՌԴ նախագահի ծննդյան օրն է, ուստի օրվա մի մասում լինելու են պաշտոնական հանդիպումներ, իսկ մյուս հատվածը լինելու է ոչ պաշտոնական, որը նաև որևէ կերպ չի լուսաբանվելու։
Իսկ ահա վաղը տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։
Այսօր առավոտվանից Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է ստանում, ՀՀ ղեկավարներից, սակայն, դեռ շնորհավորական ուղերձ չի եղել:
Նշենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարներից մի քանիսն արդեն իսկ մեկնել են Մոսկվա, այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ են տարածվել։ Իսկ ահա Փաշինյանի մեկնելու մասին աշխատակազմը կհայտնի ավելի ուշ։
Նարե Գնունի