Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի մարդասպան քամիլ զեյնալին ազատ է արձակվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի մարդասպան քամիլ զեյնալին ազատ է արձակվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված քամիլ զեյնալին ազատ է արձակվել։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա փաստաբանը հաստատել է զեյնալիի ազատ արձակումը Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ, մարզիչն այսօր կվերադառնա Բաքու։

Զեյնալլին սոցցանցերում հայտնել էր, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին, և վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև:

2020 թ. Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի վիճաբանության ժամանակ Զեյնալլիին տեղի ունեցածի հրահրողն ու համակարգողն է եղել։ 

Բացի այդ, ինչպես ավելի վաղ գրել էր MediaHub-ը, քյամիլը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմի օրերին տեսանկարել էր, թե ինչպես էր հայ տարեց տղամարդու կտտանքների ենթարկում ու անարգում նրա դին՝ սկզբում կտրել էր պարանոցը, ապա մասնատել մարմինը: Եվ այս ամենը հրապարակել սոցցանցերում: