Անձրև, ամպրոպ, կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Անձրև, ամպրոպ, կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ հուլիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` հուլիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 9-11-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Հուլիսի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։