Բժիշկը նշել է ձեռքերի դողի պատճառներից մի քանիսը

Ձեռքերի անընդհատ դողը կարող է վկայել շաքարախտի, վահանաձև գեղձի խնդիրների և Պարկինսոնի հիվանդության մասին: Ասել է նյարդաբան Սվետլանա Պիշչուխան։
Ըստ նրա՝ այլ պատճառներ կարող են լինել մարզվելը, սթրեսը, հոգնածությունը, որոշ դեղամիջոցներ ընդունելը, չափից շատ սուրճ կամ ալկոհոլ օգտագործելը: Սակայն հիշյալ դեպքերում, մասնագետի խոսքով, դողը դրվագային է, ինքնըստինքյան անցնում է։
Պիշչուխան նշել է, որ եթե դողը պարբերաբար ի հայտ է գալիս հանգստի ընթացքում, անհրաժեշտ է դիմել նյարդաբանի: Սա կարող է լինել Պարկինսոնի հիվանդության, ուղեղի ցանկացած հատվածի պաթոլոգիայի, շաքարախտի կամ վահանաձև գեղձի հորմոնների ավելցուկի ախտանիշ: