Վերաբերմունք ցույց տուր, այ ընկեր․ Բագրատյանը՝ ՀՀ նախագահին

Մեզ հայտնի է մեկ փաստաթուղթ, որը նոյեմբերի իննին է ստորագրվել, ապա պատահաբար ձեռքներիս տակ է հայտնվել փաստաթուղթ, որով Գորիս-Կապան ճանապարհի մի հատված թողել են Ադրբեջանին։

Այդ մասին այսօր Լաչինի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

Նրա խոսքով՝ հայկական կողմը նոյեմբերի իննի փաստաթղթով միայն նշված հողատարածքները չի տվել, այլ բաներ էլ է տվել։

«Չօգտագործելով միջանցք բառը, մենք Հայաստանի տարածքով միջանցք ենք տվել Ադրբեջանին։ Սրա վրա հինգ տարվա ժամկետ չկա, Նախիջևանն Ադրբեջանին միանալու է մեր տարածքով անցնող միջանցքով»,- նշեց նա։ 

Բացի այդ, Բագրատյանը նշեց, որ, ըստ փաստաթղթի, Հայաստանը հանձնում է Քարվաճառը․ 

«Արա՛, Հայաստանը դա գրավե՞լ էր, որ հանձնում ա։ ՄԱԿ-ի չորս բանաձև է եղել, ես էի այդ ժամանակ վարչապետ։ Մենք հասանք նրան, որ մեզ ոչ մի տեղ ագրեսոր չճանաչեն։ Ախպեր, դու ստորագրում, դա հանձնում ես, վաղը գալու են փոխհատուցում պահանջեն»,- նկատեց նա։ 
Բագրատյանը պահանջեց, որ երկրի նախագահը քաղաքական կամք դրսևորի. «Վերաբերմունք ցույց տուր, այ ընկեր։ Պետության գլուխը դու ես։ Իսկ Փաշինյանի քայլը քաղաքական խուլիգանություն է՝ մեր պետության հաշվին հաճոյանալ Ադրբեջանին»
,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։