Հովիկ Աղազարյանը հիշեց Թրամփի պապիկին

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի բերած նախագիծը՝ զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, լայն քննարկման առարկա է դարձել։ Անգամ ՔՊ-ական գործընկերներն են դեմ արտահայտվում։

Հովիկ Աղազարյանն, օրինակ, նախագծին անդրադառնալիս հիշատակեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պապիկին՝ նշելով, որ վերջինս առաջին համաշխարհայինից առաջ լքել է Գերմանիան, որ չգնա ծառայության, ու մի քանի տարվա ընթացքում մեծահարուստ է դարձել, վերադարձել է Գերմանիա, ներկայացել իշխանություններին ու խնդրել ցանկացած գումարի դիմաց իրեն թողնել, որ ապրի Գերմանիայում։

«Այդ մարդուն 24 ժամ են տվել, որ լքի Գերմանիան։ Ու հիմա մենք տեսնում ենք՝ ինչ երկիր է Գերմանիան»,- նշեց նա։

Ըստ Աղազարյանի՝ այս օրենքի ընդունմամբ մենք առաջին քայլը կանենք՝ այս երկիրը «Երկիր Նաիրի» դարձնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։