Հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատները վճռական են, Փաշինյանից պահանջ ունեն

Հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատները վճռական են, Փաշինյանից պահանջ ունեն

«Սևան» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները շարունակում են իրենց պայքարը։ Քիչ առաջ MediaHub-ը զրուցեց 22 տարի առաջ ազատազրկված Հակոբ Խաչատրյանի հետ։ 

Նա տեղեկացրեց, որ այս անգամ իրենք հետքայլ չեն անելու, պահանջելու են, որ հարգվի իրենց իրավունքը։

Հիշեցնենք, որ դատապարտյալները պահանջում են չխախտել օրենքը և 20 տարուց ավելի ազատազրկված մարդկանց համար հնարավորություն ստեղծել անցնել բաց ռեժիմի։

Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ վաղը առավոտյան դատապարտյալների մոտ 100 հարազատներ բողոքի ակցիա են իրականացնելու Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի կամ արդարադատության նախարարի հետ։

Նարե Գնունի