«Որդիների կանչ» ՀԿ. Բոլորս մեկ մարդու պես ժամը 22։00-ին լինենք Երևանի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ

«Որդիների կանչ» ՀԿ-ն բոլորին ժամը 22։00 հրավիրում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ քննվելու է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը։
«Հայրենակիցնե’ր, այսօր 22:00-ին ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ լինում ենք ք Երևանի ը/ի դատարանի ՇԵՆԳԱՎԻԹ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ՝ Կոմիտասի պանթեոնին կից դատարանում։
Քննվելու է Գայանեին ձերբակալման բողոքը։
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ։
ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՔԱՆԱԿԻ ԼԻՆԵՆՔ»,- նշված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Նա այժմ գտնվում է Ձերբակալվածներին պահելու վայրերում։